Վիդեո Արտ Արխիվի Դիտումներ եւ զրույցներ հանրային ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստի կոնտեքստում հարցադրել, թե ինչպես է շարժվող պատկերը արտադրում մտածողության ուղիներ և նպաստել շարժվող պատկերի վերաբերյալ քննադատական դիսկուրսի ստեղծմանը: Ծրագրի խնդիրն է վերա-արծարծել այն բովանդակությունը, որին անդրադարձել են վերջին 25 տարիներին Հայաստանում գործող արվեստագետները: