Հովհաննես Մարգարյան

Հուսախաբություն

2001

Տեխնիկա: երկէկրան վիդեո
Տեւողություն: 3 րոպե
Աշխատանքը իրենից ներկայացնում է ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում 1999 թ. հոկտեմբեր 27-ի ահաբեկչական գործողության փաստագրական տեսաժապավենի վերամոնտաժը պրոյեկցված հայելապատ միջավայրի մակետում:
Ցուցադրվում է կողք-կողքի փոքր միջակայքով առանձնացրած երկու էկրանների վրա:
Աջ էկրանին ահաբեկիչների գրոհի տեսաշարն է, իսկ ձախ էկրանին` նույն պահին դրսում տիրող խուճապը:

Էկրանների վրա վազող տողով տեքստ է` հետևյալ բովանդակությամբ.
-Ով է քո դայակը:
-նա որ ինձ տեսնում է, իսկ ես նրան ոչ:
-նա լսում է իմ ձայնը, ես նրանը` ոչ:
-նա թելադրում է ինձ, ես նրան ոչ:

Տեքստը քաղված է միջնադարյան առակագիր Վարդան Այգեկցու ստեղծագործություններից:
Առկա է նաև աշխատանքի եռէկրան տարբերակը:

Երրորդ էկրանը, որ առանձնացված է երկուսից ավելի մեծ միջակայքում, նմանապես պրոյեկցված է հայելապատ անդրադարձվող միջավայրի մակետում և պատկերում է 1998 թ. փետրվարի 3-ին ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հրաժարականի ընթերցման փաստագրական տեսաժապավենի վերամոնտաժը, ակնարկելով պատճառների և հետևանքների միջև առկա ինչ որ մշուշոտ կապ:


Ցուցահանդեսներ
2001 - Վենետիկի Միջազգային բիենալե, Հայկական տաղավար, Վենետիկ, Իտալիա
2001 - «Գործընթաց» ցուցահանդես, ՆՓԱԿ, Երևան