Հովհաննես Մարգարյան

Ախպարները

2010

Տեւողություն: 14 րոպե


Ախպար էին կոչում 1946-47 թթ. հիմնականում եվրոպայից և արաբական երկրներից հայրենադարձված հայերին։ Ախպարը դա եղբայր բառի արևմտահայկական արտահայտչաձևն է, այն օգտագործվում էր տեղաբնակների կողմից, որպես ածական, և ստացել էր վիրավորական, վարկաբեկիչ իմաստ։ Նրանք (տեղաբնակները), որպես արհամարանք, իսկ երբեմն ել կատակով այդպես եին կոչում հայրենադարձվածներին։ Այդ անհանդուրժողականության դրդապատճառները տարբեր էին. սկվսած մշակույթային առանձնահտկություններից, մինչև տեղաբնակների սոցիալական անապահով վիճակը: Այդ ամենը պարարտ հող էր հանդիսանում սոցիալական անհանդուրժողականություն հրահրելու համար:


Ցուցահանդեսներ
2015 –“Այլևս երբեք” Նորորար Փորձառական Արվեստի Կենտրոն, Երևան, Հայաստան