Հովհաննես Մարգարյան

Ձոն Րիֆենշտալին եւ Հայլուրին

2007

Տեւողություն: 5 րոպե


Տեքստը`
Ապրիլ 24 2007 թվական
92 տարի անց ցեղասպանությունից
62 տարի անց երկրորդ համաշխարհային պատերազմից
16 տարի անց Հայաստանի Հանրապետության անկախությունից
Նրանք դուրս եկան ոգեկոչելու Օսմանյան Թուրքիայում ոճրագործության զոհ դարցած 1,5 միլիոն հայերի հիշատակը։ Ազատության հրապարակում համախմբվել է նոր սերունդը, իրական մի ուժ, ոչ թե տուժվածի, այլ պայքարողի ու պահանջատիրոջ հոգեբանությամբ, կամային ու լավատես։ Ջահերով լուսավորված «պայքար» բառը լավագույն կոչն է երթի մասնակիցներին։ Արդեն իններորդ տարին է ու այս անգամ արդեն շուրջ 15.000 ջահակիրներ Երևանը ողողեցին բազմահազար լույսերով։ Տարեց տարի երթի մասնակիցների քանակի հետ ավելանում է հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշների թիվը։ Համընդհանուր ոգևորությամբ ճանաչում ու հատուցում վանկարգություններով հայ երիտասարդները հավաստում են, որ միասնականությունն է հայոց մեծ եղեռնի ճանաչման համար պայքարի նախապայմանը։ Ես գնում եմ որպեսզի ևս մեկ անգամ Թուրք ժողովուրդը տեսնի հայերի այս երթը, որպեսզի իրենք իմանան որ հայերը բողոքում են ու իրենք ուշ թե շուտ ճանաչելու են իրենց կատարած ոճրագործությունը ու ետ են տալու մեր հողերը։ Թուրքերը. ես կարծում եմ սովորական ժողովուրդը, ընդունում են ցեղասպանությունը բայց կառավարությունը վախենում է մեզանից։ Ցույց տանք աշխարհին, որ մենք չենք մոռացել ցեղասպնությունը և պահանջում ենք ճանաչումը ամբողջ աշխարհից։ Երևանի փողոցները լուսավորել եին ոչ միայն ջահակիրները, այլև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց պատուհաններին մոմեր եին վառել մասնակից դառնալով ոգեկոչման արարողությանը։ Հերթական անգամ ապացուցում ենք մեր հարգանքը զոհվածների նկատմամբ, բայց սա վրջը չէ, վերջը նա է, որ մենք հասնելու ենք մեր նպատակին։ Թուրքական կառավարության դեմ ուղղված զայրույթը, պահանջատեր լինելու զգացումն ու հաստատակամությունը այնքան մեծ եին, որ ճանաչում և հատուցում վանկարկումները չդաթարեցին անգամ անմար կրակի մոտ։ Երիտասարդները ապրիլ 24-ի լուսաբացը դիմաորեցին հենց այստեղ, ծիծերնակաբերդում հազարավոր ճրագների լույսի ներքո։