Վիդեո Արտ Արխիվը ստեղծվել է շարժվող պատկերի միջոցով փոխանցվող բովանդակությունը վերա-արծարծելու և այդ բովանդակության հիման վրա խոսակցություններին նպաստելու նպատակով: Այն առաջին հերթին վիդեո արտի եւ պերֆորմանսի ֆիզիկական եւ օնլայն պահոց է, ապա հարցադրելու առիթ, թե ինչպես է շարժվող պատկերը արտադրում մտածողության ուղիներ:


Արխիվը դիտարկվում է որպես մեկնակետ տարբեր դիսկուրսիվ ուղիների համար: Վիդեո արտի մեդիայի միջոցով ներկայացված տեսակետները և դիրքորոշումները, յուրօրինակ պատկերացում և հնարավորություն են տալիս մտորելու վերջին տասնամյակներում հասարակությունում տեղի ունեցող փոխակերպումների և փոփոխությունների մասին:


Արխիվացումը՝ որպես փաստագրություն, եւ ոչ երբեք պատմականացման սուբյեկտիվ հնարավորություն, ժամանակակից արվեստի միջավայրում արվեստագետների գործերը պատմության համար հետազոտելու փոխարեն, ինքնին գործիք է խանգարելու համար արվեստի պատմությունների շարադրմանը:


Արխիվն առանց շարադրանքի իրավիճակին նայելու ձեւ է, չոր, կառուցվածքային ինֆորմացիայի շտեմարան՝ նախատեսված կուրատորների եւ քննադատների համար՝ շարժվող պատկերի շրջանառությունը վերաակտիվացնելու և հանրային խոսակցություններում դրա միջոցով բարձրացված հարցերը վերաարծարծելու համար:


Վիդեո արտ գործերի եւ պերֆորմասների արխիվացումը ինքնին մշտապես կատարվել է արվեստագետների եւ տարբեր ժամանակներում ակտիվ ինստիտուցիաների կողմից, սակայն այն երբեք չի հանրայնացվել որպես ընդհանուր օգտագործման բաց տարածք:

Վիդեո Արտ Արխիվը կարեւորում է ընդհանուր տարածքի մեջ արխիվացումը իբրեւ արվեստի լոկալ կոնտեքստը ավելի հասանելի դարձնելու միջոց: Այս իմաստով այն ճանաչողական աննուղակի նշանակություն ունեցող նախագիծ է, խոսակցություններն էլ ավելի մասնակցային դարձնելու հնարավորություն:


Արխիվը ստեղծվել է Արտ Բազիսի կողմից 2015 թվականին Հայաստանում: Այն Երևանում գործող ոչ կոմերցիոն արտիստական նախագիծ է եւ չի ներկայացնում արվեստագետների, չի ռեյտինգավորում, ընդգծումներ չի անում, այն պարզապես փաստագրում ու արխիվացնում է գործեր, որոնք թերևս մեկ անգամ որևէ առիթով ներկայացվել են շարժվող պատկերի նշանակությամբ:


Արխիվը նպատակ ունի նպաստել շարժվող պատկերի ավելի խորը ըմբռնմանը՝ գործերի պահպանության, վիդեո արտի մասին տեքստերի արտադրությունը խրախուսելու, ցուցահանդեսների, հրատարակությունների և մի շարք հանրային ծրագրերի միջոցով:


Արխիվի գործերը ներկայացված են միայն կրթական և ոչ կոմերցիոն օգտագործման համար: Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են արվեստագետներին: